You are here

Մեր մասին

Apple սարքավորումների և համակարգչային տեխնիկայի սպասարկման մեր կենտրոնը բացվել է 2009թ. Մոսկվայում: Մենք առաջիններից մեկն էինք, որ սկսեցինք վերանորոգել Apple սարքավորումներ՝ iPhone և MacBook, այնուհետև, iPad սարքավորումների ի հայտ գալուն պես, մասնագիտացանք նաև վերջիններիս վերանորոգման մեջ: Մենք սովորեցինք իրականացնել նույնիսկ շատ բարդ վերանորոգումներ, օրինակ, փոխարինել MacBook Pro Retina և MacBook Air սարքավորումների մատրիցաները:
Մենք կարևորում ենք մատուցվող ծառայությունների որակը, քաղաքակիրթ սպասարկումն ու ճշտապահությունը՝ հատկապես սահմանված ժամկետների և գների հարցում: