You are here

Պլանշետների վերանորոգում

Apple Service սպասարկման կենտրոնում պլանշետների վերանորոգում, ipad-ների վերանորոգում իրականացվում է բազմամյա փորձ ունեցող մասնագետների կողմից։ Մեզ դիմում են հիմնականում վերանորոգման հետևյալ խնդիրներով՝

●    կորպուսների վնասվածք.
●    էկրանների կոտրվածք.
●    սենսորային ազդանշանի բացակայություն.
●    մարտկոցների արագ լիցքաթափում.
●    ծրագրային խնդիրներ։

Ցանկացած խնդրի դեպքում հատուկ սարքավորումների միջոցով իրականացվում է պլանշետների դիագնոստիկա, հայտնաբերվում է խնդիրը և առաջարկվում լուծման տարբերակը։
Մենք վերանորոգում կամ փոխարինում ենք պլանշետների բաղկացուցիչ բոլոր  պահեստամասերը՝ օգտագործելով օրիգինալ և որակյալ պահեստամասեր մատչելի գներով։ Այն դեպքերում, երբ պլանշետների վնասվածքները չափազանց բարդ են, անկեղծորեն տեղեկացնում ենք, որ վերանորոգման վրա գումար ծախսելն անիմաստ է։

Դիագնոստիկայից հետո արդեն մասնագետները սահմանում են պլանշետների վերանորոգման գներն ու ժամկետները և փոխհամաձայնության դեպքում ընդունում պատվերը։ 
Մեր կողմից վերանորոգված ցանկացած տեխնիկայի համար երաշխավորում ենք 6-12 ամիս անխափան աշխատանք։

Ունե՞ք հարցեր
Զանգահարեք +374 60 70-40-04, +374 98 77-40-04 կամ գրեք մեզ, և մեր մասնագետները հնարավորինս սեղմ ժամկետներում կպատասխանեն Ձեզ։