You are here

MacBook Pro 2019 ունեցողները բողոքում են գրաֆիկայից

Ժամանակակից MacBook Pro-ն չի կարելի հուսալի նոթբուք համարել, որքան էլ որ ցանկանանք: Ինտերնետում հսկայական թվով բողոքներ կան շարքից դուրս եկած ստեղնաշարի, մարտկոցների և նույնիսկ էկրանի (Flex Gate) վերաբերյալ: Apple-ն ինքն էլ խոստովանում է, որ MacBook Pro 2016-2017 մոդելի վրա առկա է վերանորոգման միաժամանակ երեք (!) ընդլայնված ծրագիր: Թվում էր, թե MacBook Pro 2019 թողարկումն արդեն հաստատ պետք է վերջ դրած լիներ բոլոր խնդրահարույց հարցերին: Բայց ամենևին էլ այդպես չէ:

MacBook Pro 2019 խնդիրները

Վերջերս Reddit պորտալում ի հայտ եկան MacBook Pro 2019-ի վերաբերյալ քննարկումներ, որոնցից պարզ դարձավ, որ նոթբուքերի մի մասը շատ տհաճ թերություն ունի՝ էկրանը թարթում է: Իրավիճակը բարդացավ նրանով, որ այդ բոլորն ուղեկցվում է գրաֆիկական արտէֆեկտներով և գրաֆիկական աշխատանքների ժամանակ նկատվող խնդիրներով:

Օգոստոսի 18-ին ես նոր MacBook Pro 13 2019 գնեցի Apple Store-ից: Առաջին մի քանի օրն ամեն ինչ հիանալի էր (եթե հաշվի չառնենք այն, որ նոթբուքն ուժեղ տաքանում էր):

Շաբաթվա վերջում ես հայտնաբերեցի, որ իմ MacBook Pro-ի էկրանը ժամանակ առ ժամանակ թարթում է: Բարեբախտաբար, այդ թերությունը նկատվում է ոչ միշտ, այլ միացնելուց հետո առաջին մի քանի րոպեներին:

Ես ոչ մի բետա-տարբերակներ կամ նման բաներ չէի տեղադրել նոթբուքի վրա: Այժմ ինձ մոտ տեղադրված է ամենավերջին հասանելի տարբերակը՝ macOS 10.14.6: Ես չեմ կարող հավատալ, որ այդպիսի խնդիրներ կարող են առաջանալ ավելի քան 2000 դոլար արժողությամբ նոթբուքի հետ: Մտովի ես արդեն պատրաստ եմ իմ MacBook Pro-ն խանութ վերադարձնել:

Նշված թերությունը հաստատեցին նաև 2019թ. այլ մոդելներ ունեցողները:

Ես MacBook Pro 15 ունեմ՝ դիսկրետային վիդեոքարտով: Այն գնելուց գրեթե երեք ամիս է անցել, և օրերս նմանատիպ խնդիր առաջացավ՝ մատրիցայի թարթելու հետ կապված: Ուշագրավ է, որ նշիչը շարժելիս կամ ինչ-ինչ գործողություններ կատարելիս խնդիրը չի նկատվում:

MacBook Pro ունեցողներից ոմանք ենթադրում են, որ այդ խնդիրը կապված է գրաֆիկայի ոչ ճիշտ աշխատանքի, այլ ոչ թե մատրիցայի թերության հետ: Սակայն դրանից չի փոխվում այն փաստը, որ խնդիրն առաջանում է ինչպես ինտեգրված արագացուցիչներով, այնպես էլ դիսկրետային վիդեոքարտերով MacBook Pro նոթբուքերի մոտ: Իսկ ձեզ մոտ նկատվե՞լ է նմանատիպ խնդիր: Առաջարկում ենք քննարկել մեր ֆորումում:

Ինչպե՞ս լուծել MacBook Pro 2019 խնդիրը

Ցավոք, macOS վերստին տեղադրելն արդյունք չի տալիս, SMC և NVRAM/PVRAM պարամետրերի զրոյացումը նույնպես: Ընդ որում ներքին դիագնոստիկան (D ցուցումների համաձայն իրականացվող) որևէ խնդիր չի արձանագրում:

Ինչի՞ հետ է կապված այս խնդիրը՝ դեռ դժվար է ասել: Apple-ի տեխնիկական սպասարկումը օգտատերերին խնդրի պարզ լուծում չի առաջարկել, իսկ այս դեպքում միակ տարբերակը Apple Store կամ լիազորված սպասարկման կենտրոն դիմելն է:

Այո, սպասարկման և երաշխիքային պարտավորությունների հետ կապված ոչ մի խնդիր չկա, բայց ո՞վ կուզի այդքան թանկարժեք նոթբուքը ձեռք բերել գործարանային թերություններով, իսկ հետո էլ տանել վերանորոգման: Այս մասով դեռ շատ հարցեր կան Apple-ին՝ ուղղված մասնավորապես արտադրանքի որակի համար պատասխանատու բաժնին:

macbook pro veranorogum