You are here

Դիմացկունության թեստ. Galaxy Note 10+-ն ընդդեմ iPhone XS Max-ի

Օգոստոսի սկզբին Samsung ընկերությունը ներկայացրեց Galaxy Note 10 նորագույն և առաջատար շարքը։ Վերջերս ամբողջ աշխարհում մեկնարկեց դրանց վաճառքը։ Արտադրողականության առաջին թեստերը ցույց տվեցին, որ Galaxy Note 10+-ն անշուշտ գերազանցում է iPhone XS Max-ին։ Բնականաբար, էնտուզիաստները դրանով չսահմանափակվեցին և սմարթֆոններն ստուգեցին նաև դիմացկունության թեստի միջոցով։ Եկեք իմանանք, թե սմարթֆոններից որ մեկն էր ավելի դիմացկուն ընկնելիս։ 

Համապատասխան հոլովակը հրապարակվել էր PhoneBuff-ի YouTube ալիքում։ Բլոգերը մի շարք թեստեր է կատարել, որոնք թույլ են տվել գնահատել օգտագործվող նյութերի ամրությունն ու դիմացկունությունն ընկնելիս։ Բայց սկզբի համար՝ մի փոքր տեղեկություն։

Սմարթֆոնների նյութերի ամրությունը

ՎApple-ի հավաստիացմամբ՝ iPhone XS և iPhone XS Max ապակիներն ամենաամուրն ու ամենադիմացկունն են բոլոր սմարթֆոնների մեջ։ Ընկերությունը մանրամասներ չներկայացրեց և սահմանափակվեց միայն այդ մշուշոտ ձևակերպմամբ։ Լուրեր են պտտվում, որ Apple-ն օգտագործում է Dragontrail արտադրության թրծված ապակիներ։

Samsung Galaxy Note 10+-ի հետ գործերը փոքր-ինչ այլ ընթացք ունեն։ Հարավկորեական ընկերությունը պարզ հայտարարում է, որ իր սմարթֆոնների համար օգտագործում է Corning արտադրության ապակիներ՝ Gorila Glass 6։

Ո՞վ է հաղթողն այս մրցության մեջ

Ամրության փորձարկումը բաղկացած էր մի քանի ռաունդից՝

Ոչ մեծ բարձրությունից նետում՝ հակառակ մակերևույթին։

Առաջին փորձության մեջ հաղթանակը կարելի է վերագրել iPhone XS Max-ին։ Չնայած նրան, որ երկու սմարթֆոնների հետևի վահանակները կոտրվեցին, սակայն Galaxy Note 10 վնասվածքները շատ ավելի լուրջ էին։

Անկում կորպուսի կողային հատվածի վրա

Եվ կրկին iPhone XS Max-ը հաղթող դուրս եկավ։ Չժանգոտվող պողպատը նվազագույն վնասվածքներ ստացավ, երբ միևնույն ժամանակ Galaxy Note 10+ կողապակու վրա բեկորների իսկական «սարդոստայն» գծագրվեց։

Իսկ ահա երրորդ թեստն անհաջող էր Apple-ի համարԼ iPhone XS Max-ի էկրանն ավելի էական վնասվածքներ ստացավ, թեև միևնույն ժամանակ երկու սմարթֆոնների մատրիցաներն էլ աշխատունակ մնացին:

Վերջնական ռաունդ՝ հաջորդական տասը նետումներ էկրանը դեպի ներքև

Մի քանի անգամ ընկնելուց հետո iPhone XS Max սմարթֆոնը բացահայտորեն վատ դրսևորեց իրեն: Արդեն երրորդ նետումից հետո սմարթֆոնն էկրանի որոշակի հատվածներում դադարեց արձագանքել հպումներին: Իսկ ահա Samsung-ն իրեն բացառապես դրական կերպով դրսևորեց՝ սմարթֆոնի սենսորային շերտը, չնայած նկատելի վնասվածքներին, հիանալի աշխատում էր նույնիսկ բոլոր փորձությունների ավարտից հետո:

Արդյունք

Վճիռն ակնհայտ է՝ Galaxy Note 10+-ն ավելի ամուր սմարթֆոն է, քան Apple սմարթֆոնը: Արդյունքում կորեական առաջատարն ստացավ 37 միավոր 40-ից՝ այն ժամանակ, երբ iPhone XS Max-ն՝ ընդամենը 34: Ի դեպ, սմարթֆոնների ամրության և այլ հատկությունների վերաբերյալ կարելի է քննարկումներ անել մեր ֆորումում:

Իհարկե, տվյալ տեսահոլովակը բացարձակ ճշմարտություն չէ: Ռեալ իրավիճակներում Galaxy Note 10+-ն ու iPhone XS Max-ը կարող են բոլորովին այլ արդյունքներ դրսևորել: Կկոտրվի սմարթֆոնը թե ոչ՝ կախված է շատ այլ գործոններից՝ անկման բարձրությունից և անկյունից, ինչպես նաև անկման մակերևույթի նյութի ամրությունից:

iphone screen