You are here

Apple տեխնիկայի վերանորոգում

Տեխնիկայի վերանորոգման կենտրոններ Երևանում բավական շատ կան, սակայն քիչ են այն կենտրոնները, որտեղ Macbook, iMac, Mac mini, iWatch, iPhone վերանորոգում են հենց Apple տեխնիկայի նորոգման մեջ մասնագիտացած վարպետները։ Մեր սերվիս կենտրոնի մասնագետները մատուցում են սպասարկման ու վերանորոգման բարձրակարգ ծառայություններ՝ օգտագործելով  Apple օրիգինալ պահեստամասեր։

Մենք իրականացնում ենք տեխնիկայի ցանկացած բարդության վերանորոգում՝ ընդհուպ մայրական սալիկների վերանորոգում, տարբեր բաղադրիչների փոխարինում օրիգինալ պահեստամասերով, նաև ծրագրային սպասարկում:

Apple վերանորոգման արժեքն ու ժամկետները

Նախքան վերանորոգումն սկսելը՝ մեր մասնագետներն անվճար իրականացնում են տեխնիկայի զննում և դիագնոստիկա, որից հետո սահմանվում է նորոգման գինն ու ժամկետը։ Շատ դեպքերում հնարավոր է, որ վերանորոգումն իրականացվի հենց նույն օրը։ Մեզ մոտ գները չեն փոփոխվում տեխնիկան վերանորոգման ընդունելիս և հանձնելիս։ Իսկ այն դեպքերում, երբ տեխնիկան գտնվում է անմխիթար վիճակում և անիմաստ է վերանորոգման վրա գումար ծախսելը, մենք ազնվորեն տեղեկացնում ենք այդ մասին։

Apple ցանկացած տեխնիկայի կամ iPhone վերանորոգման գները կախված են վնասվածքի բարդությունից, որը որոշվում է նախնական զննման ժամանակ։

Մենք սպասարկում և վերանորոգում ենք Apple ապրանքանիշի հետևյալ սարքավորումները՝

  • Macbook

  • Macbook Air

  • Macbook Pro

  • Macbook Pro Retina

  • iMac

  • iMac Pro

  • Mac mini

  • Mac Mini Server

  • Mac Pro

  • iPad 

  • iPhone

  • Time capsule

  • Sinema Display

  • Thunderbolt Display

  • Apple Watch

Ունե՞ք հարցեր
Զանգահարեք +374 60 70-40-04, +374 98 77-40-04 կամ գրեք մեզ, և մեր մասնագետները հնարավորինս սեղմ ժամկետներում կպատասխանեն Ձեզ։