
Վերջին տարիներին բավական տարածված և պահանջված են մոնոբլոկները՝ հիբրիդային սարքավորումները, որոնք համատեղում են նոթբուքի և ստացիոնար համակարգչի պարամետրերը։ Պահանջարկին զուգընթաց՝ մեծանում է նաև մոնոբլոկների վերանորոգում իրականացնող սերվիս կենտրոնների պահանջը։
Apple Service կենտրոնն այն եզակիներից է, որն իրականացնում է մոնոբլոկների վերանորոգում և լիարժեք սպասարկում։
Մոնոբլոկի անսարքության խնդիրները կարող են լինել տեխնիկական և ծրագրային, իսկ մեր մասնագետները կարող են լուծում տալ և՛ տեխնիկական, և՛ ծրագրային խնդիրներին: Ուստի մեզ կարող եք դիմել, երբ՝
● սարքը չի միանում
● էկրանի վրա գծեր են հայտնվել
● պատկերը բացակայում է
● սարքը տաքանում է կամ աղմկում
● հանկարծակի անջատվում է
● մեխանիկական վնասվածքի է ենթարկվել կամ թրջվել։
Մոնոբլոկների վերանորոգման ժամանակ մենք օգտագործում ենք միայն բարձրորակ պահեստամասեր, ինչը թույլ է տալիս երաշխավորել սարքի անխափան աշխատանքը։
Ցանկացած մակնիշի մոնոբլոկների խնդիրների դեպքում կարող եք դիմել մեզ, և մեր մասնագետները կիրականացնեն անվճար դիագնոստիկա, կպարզեն խնդիրներն ու կառաջարկեն լուծման տարբերակներ՝ սահմանելով վերանորոգման արժեքն ու ժամետները։
Ունե՞ք հարցեր
Զանգահարեք +374 60 70-40-04, +374 98 77-40-04 կամ գրեք մեզ, և մեր մասնագետները հնարավորինս սեղմ ժամկետներում կպատասխանեն Ձեզ։