You are here

Համակարգիչների վերանորոգում

Apple Service կենտրոնում լուծելի են համակարգիչների հետ կապված բոլոր խնդիրները՝ թե՛  ծրագրային ու թե՛ տեխնիկական։ Ցանկացած խնդրի դեպքում կարող եք համակարգիչը մոտեցնել մեր սպասարկման կենտրոն՝ անվճար դիագնոստիկայի, որի արդյունքում մասնագետները կպարզեն առկա խնդիրները և կառաջարկեն հնարավոր լուծումները։ Դիագնոստիկայից հետո սահմանվում են սպասարկման կամ վերանորոգման արժեքն ու ժամկետները, որից հետո, ձեր համաձայնության դեպքում, համակարգիչը վերցնում ենք վերանորոգման։ Նշենք կարևոր հանգամանք՝ վերանորոգումից հետո համակարգիչը վերցնելիս ձեզ չեն սպասվում գնի փոփոխման հետ կապված տհաճ անակնկալներ։

Տեխնիկական սպասարկում

Տեխնիկական խնդիրների՝ սարքերի ֆիզիկական վնասվածքների դեպքում մենք վերանորոգում ենք վնասված նույնիսկ ամենափոքր դետալները։ Իսկ այն դեպքերում, երբ տվյալ պահեստամասի վերանորոգումը հնարավոր չէ, առաջարկում ենք փոխարինել օրիգինալ և բարձրորակ պահեստամասերով։

Ծրագրային սպասարկում

Apple Service կենտրոնում տրվում են նաև ծրագրային խնդիրների լուծումները՝ իրականացնում ենք.
●    համակարգիչների ֆորմատ.
●    օպերացիոն համակարգերի և ծրագրերի տեղադրում.
●    վիրուսների մաքրում.
●    արագության կարգավորում.
●    փոշեմաքրում:

Ունե՞ք հարցեր
Զանգահարեք +374 60 70-40-04, +374 98 77-40-04 կամ գրեք մեզ, և մեր մասնագետները հնարավորինս սեղմ ժամկետներում կպատասխանեն Ձեզ։