Apple սարքավորումների, համակարգիչների և նոթբուքերի սպասարկման կենտրոն

Apple Service կենտրոնը մատուցում է համակարգիչների, նոթբուքերի, պլանշետների և բջջային հեռախոսների վերանորոգման ու ծրագրային սպասարկման ծառայություններ:

Մեր մասին

Apple սարքավորումների և համակարգչային տեխնիկայի սպասարկման մեր կենտրոնը բացվել է 2009թ. Մոսկվայում: Մենք առաջիններից մեկն էինք, որ սկսեցինք վերանորոգել Apple սարքավորումներ՝ iPhone և MacBook, այնուհետև, iPad սարքավորումների ի հայտ գալուն պես, մասնագիտացանք նաև վերջիններիս վերանորոգման մեջ: Մենք սովորեցինք իրականացնել նույնիսկ շատ բարդ վերանորոգումներ, օրինակ, փոխարինել MacBook Pro Retina և MacBook Air սարքավորումների մատրիցաները:
Մենք կարևորում ենք մատուցվող ծառայությունների որակը, քաղաքակիրթ սպասարկումն ու ճշտապահությունը՝ հատկապես սահմանված ժամկետների և գների հարցում:

Մեր ծառայության և Apple-ի կողմից լիազորված սպասարկման կենտրոնների տարբերությունը

Apple-ի կողմից լիազորված ծառայությունները սարքավորումները վերանորոգում են արտադրողի ցուցումների համաձայն: Սովորաբար նմանատիպ ծառայություններին դիմում են սարքը ձեռք բերելիս ստացած երաշխիքային ժամկետում:
Մեր սպասարկման կենտրոն դիմում են նաև սարքի երաշխիքային ժամկետի ավարտից հետո, և մեր մասնագետները երաշխավորում են սարքի որակյալ նորոգումն ու երկարատև անխափան աշխատանքը:

Apple-ը խորհուրդ է տալիս

  • Ընդհանրապես չվերանորոգել կոտրված iPad-ները, քանի որ լիազորված ծառայությունն առաջարկում է փոխարինել այն նոր iPad-ով: Լիազորված կենտրոններում դա անվճար է, եթե կոտրվածքը երաշխիքային է:
  • IPhone վերանորոգում իրականացնել սահմանափակ թվով: Էկրանի վերանորոգում արվում է միայն ապակու հետ միասին հավաքելով, 5 օր ժամանակահատվածում: Մյուս բոլոր դեպքերում դարձյալ IPhone վերանորոգում չի արվում, այլ առաջարկվում է փոխարինել սարքավորումը:
  • Macbook վերանորոգում կատարել միայն խոշոր հանգույցներով: Այսինքն՝ չփոխել, օրինակ, միայն touchpad-ը կամ ստեղնաշարը:

Անկախ սպասարկման կենտրոնները, ինչպիսին մերն է, Apple-ի նշված ցուցումներից կախված չեն, և հետեւաբար ավելի բազմազան վերանորոգումներ են կատարում, հաճախ՝ ավելի արագ և էժան: 
Սակայն կան դեպքեր, երբ պետք է անմիջապես դիմել լիազորված ծառայություն: Ահա այդ երեք դեպքերը:

  • Դուք ձեռք եք բերել սարքի վերջին մոդելը: Առաջին մի քանի ամիսներն ազատ շուկայում պարզապես չկան այդ մոդելների պահեստամասերը, իսկ պաշտոնական ծառայություններում արդեն կա:
  • Սարքն ունի ակնհայտ երաշխիքային կոտրվածք, և սարքի վրա չկան քերծվածքներ, խազեր, ճաքեր կամ խոնավության հետքեր, որոնց դեպքում լիազորված կենտրոնում կարող են մերժել անվճար սպասարկումը:
  • Մեր անկեղծ խորհուրդը :) Տխուր է, բայց փաստ, որ երբեմն խորհուրդ ենք տալիս դիմել լիազորված ծառայություններին:

Մեր առավելությունները

Գներ

Եթե վնասվածքը գործարանային է, ապա պաշտոնական ծառայությունը վերանորոգում է սարքն անվճար: Մյուս դեպքերում վերանորոգումը լիազորված կենտրոնում ավելի թանկ է, քան անկախ սպասարկման կենտրոնում:
Օրինակ՝ iPhone 7-ի կոտրված ապակին ոչ գործարանային վնասվածք է: Երաշխիքային լիազորված ծառայությունը կառաջարկի էկրանի փոխարինում շատ ավելի բարձր գնով, քան մեր ծառայությունը:

Ժամկետներ

Լիազորված ծառայության դիմելիս անհրաժեշտ է ձևակերպել զանազան փաստաթղթեր, և քիչ հավանական է, որ նորոգված սարքն ստանաք 30 օրից շուտ: 
Անկախ ծառայությունում վերանորոգման ժամանակահատվածը կախված է վնասվածքի և աշխատանքի բնույթից: Հաճախ վերանորոգված սարքը կարելի է ստանալ նույն օրը:

Ճկունություն

Պաշտոնական ծառայությունը պահեստամասերը փոխում է կա՛մ մեծ հանգույցներով, կա՛մ սարքն ամբողջությամբ՝ հավելյալ արժեքով:
Անկախ ծառայությունը փոխում է ցանկացած պահեստամաս ցանկացած հատվածում:
Երաշխիքային ծառայությունը չի փոխում iPad- ների ապակիներն ու չի վերականորոգում ընդհանրապես, նույնիսկ եթե շատ խնդրեք: Այնտեղ միայն առաջարկում են փոխարինել սարքը նորով, իսկ դա բոլորովին էլ էժան չէ:

Արժե դիմել լիազորվա՞ծ, թե՞ անկախ ծառայությանը

 

Եթե սարքավորումների վնասվածքները նման են գործարանայինին, ապա ավելի լավ է դիմել պաշտոնական ծառայության: Լիազորված ծառայությանը կարելի է դիմել նաև այն դեպքում, երբ պատրաստ եք հավելյալ վճարել նոր սարքի համար և չեք ցանկանում ներգրավվել վերանորոգման աշխատանքներում:

Մնացած բոլոր դեպքերում անկախ սպասարկման կենտրոնը վերանորոգումը կկատարի ավելի արագ և էժան:

Գործարանային անսարքության

Երաշխիքային վերանորոգման հիմնական պայմանն այն է, որ անսարքությունն առաջացած լինի «ինքնուրույն»՝ սարքի վրա տեսանելի վնասներ չլինեն, թրջված չլինի: Ենթադրենք՝ մի քանի ամիս առաջ ստեղնաշարի վրա թեյ է թափվել: Արտաքուստ ամեն ինչ չոր է, սակայն ներսում խոնավության հետքեր կան, և երաշխիքային ծառայությունը կարող է մերժել անվճար վերանորոգումը:

Գործարանային անսարքության նշաններից են՝ սարքավորումը տեսնում բջջային ցանցը կամ Wi-Fi- ը, չի միանում, մարտկոցը լիցքաթափվում է շատ արագ, սարքը ծանրաբեռնված է:

Subscribe to Apple Service RSS

Օգնության կարի՞ք ունեք

Մենք միշտ պատրաստ ենք օգնելու համակարգչային տեխնիկային վերաբերող ցանկացած հարցով:

Գրել հարցը

Ի՞նչ ենք վերանորոգում

Փորձառու մասնագետների մեր թիմն իրականացնում է բջջային սարքավորումների ու համակարգիչների վերանորոգում՝ սկսած էկրանների վերանորոգումից մինչև մայրական սալիկների վերանորոգում։

Արագ լիցքաթափվող մարտկոց
սկսած ֏18,000
Փչացած ստեղնաշար
սկսած ֏12,000
Ազդանշանի բացակայություն
սկսած ֏20,000
Փչացած բարձրախոս
սկսած ֏10,000
Էկրանների վերանորոգում
սկսած ֏8,000
Թրջվելուց առաջացած վնասվածքներ
սկսած ֏5,000